14.07.2014|
13:14
ՍԵԳ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ «Մենք միայն ուզում էինք երջանիկ լինել» լիամետրաժ վավերագրական ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական համայնապատկեր» ծրագրի համակարգող, կինոքննադատ ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ առաջարկեց ռեժիսորին ներկայացնել ֆիլմն ու այն, ինչ չի երևում ֆիլմում, նշելով որ բավական սուր թեմա է բարձրացվել, սակայն հարցուպատասխանը բնականոն հունից շեղվեց: